Փոխգնդապետ Գարիկ Բալայանին՝ «Արիության համար» մեդալ

Սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Բալայանը զոհվել էր մայիսի 25-ին հայ-ադրբեջանական զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *