Հայ-ադրբեջանական շփման գծում՝ ադրբեջանական կողմի հավաստմամբ «հայկական կողմի արձակած» գնդակից, սպանվել է զինված ուժերի զինծառայող, Քերիմով Սամանդար Ֆազիլ օղլուն։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՆՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ դեռևս հայտնի չեն։
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի կառույցներում սա մահվան երրորդ դեպքն է հունիս ամսվա ընթացքում։
Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո | Ռազմ.info