Ադրբեջանը փոխել է իր ռազմական կցորդին Թուրքիայում. գնդապետ Թոֆիգ Գասիմովին Անկարայում փոխարինել է գնդապետ Իլգար Իբրահիմովը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում կատարել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Գնդապետ Գասիմովը Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդի պաշտոնն էր զբաղեցնում 2012 թվականից։ Մինչ այդ նա եղել է Ուկրաինայում Ադրբեջանի ռազմական կցորդը, ինչպես նաև ղեկավարել է Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցը։ Չի նշվում, թե արդյոք գնդապետ Գասիմովը նոր պաշտոն է ստացել։
Նոր ռազմական կցորդի մասին տվյալներ չեն հաղորդվում։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 8-14 | Ռազմ.info