Թուրքական ընկերությունն ու AgustaWestland-ը նախատեսում են ուղղաթիռների վարժասարքեր արտադրել

Անգլո-իտալական AgustaWestland ուղղաթիռաշինական ընկերությունն ու թուրքական Havelsan ընկերությունը հուշագիր են ստորագրել, որով նախատեսում են համագործակցել և համատեղ ստեղծել ուղղաթիռների համար նախատեսված տարբեր տիպի վարժասարքեր։ Այս մասին հունիսի 9-ին տեղեկացրել է AgustaWestland ընկերությունից։

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր

Կողմերը նախատեսում են բավարարել ինչպես Թուրքիայի զինված ուժերի կարիքները, այնպես էլ իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային շուկայում։

Նշենք, որ AgustaWestland ընկերության ակտիվ համագործակցության շնորհիվ Թուրքիայում Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա ստեղծվել է տեղական առաջին հարվածային ուղղաթիռը՝ T129 Atak-ը, որը վերջերս են սկսել շահագործել թուրքական զինուժում։

Թուրքիան զգալի ուշադրություն է դարձնում ուղղաթիռների պարկին, որն ունի ինչպես թարմացման, այնպես էլ նոր օրինակների կարիք։ Թուրքիան փորձում է այդ բացը լրացնել միջազգային խոշոր ընկերությունների հետ Թուրքիայի տարածքում ուղղաթիռների համատեղ արտադրության միջոցով, ինչպես, օրինակ T129 Atak-ի դեպքում է։

Եվս մեկ թարմ օրինակ է ամերիկյան «Սիկորսկի» ընկերության հետ վերջերս կնքված պայմանագիրը, որով նախատեսվում է թուրքական ընկերությունների հետ համատեղ թուրքական զինուժի համար արտադրել է S-70i բազմանպատակային ուղղաթիռների թուրքական տարբերակը՝ T-70-ը։

Բացի այդ, Թուրքիան ներկայում փորձում է ստեղծել սեփական արտադրության թեթև մարդատար ուղղաթիռ։

One response to “Թուրքական ընկերությունն ու AgustaWestland-ը նախատեսում են ուղղաթիռների վարժասարքեր արտադրել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 8-14 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *