Ամերիկյան B-2 Spirit ռմբակոծիչները Եվրոպայում են՝ մերձբալթյան երկրներում զորավարժության մասնակցելու համար

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի 2 միավոր B-2 Spirit ռմբակոծիչները հունիսի 8-ին վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայում։

Ինքնաթիռները, որոնք բազավորվում են ամերիկյան Միսուրի նահանգի Ուայթմեն ավիաբազայում, Եվրոպա են տեղափոխվել ՆԱՏՕ-ի խոշորածավալ զորավարժություններին (Saber Strike և Baltops) մասնակցելու համար։

B-2 Spirit. ԱՄՆ ՌՕՈւ

B-2 Spirit. ԱՄՆ ՌՕՈւ

 

Մասնագետները նշում են, թե այս կերպ ամերիկյան կողմը ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ փորձելով ստիպել նրան փոխել քաղաքականությունն Ուկրաինայի հարցում։ Baltops զորավարժությունը, որին էլ մասնակցելու են ամերիկյան ռմբակոծիչները, անցկացվում է Բալթիկ ծովում, իսկ Saber Strike-ը՝ մերձբալթյան երկրներում։

B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչներն արտադրում է ամերիկյան Northrop Grumman ընկերությունը։ Ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1989 թվականին։ Առավելագույն արագությունը 1010 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 11 000 կմ։ Կարող է կրել մինչև 22 տոննա սպառազինություն՝ տարբեր տեսակի թևավոր հրթիռներ, ավիառումբեր, ինչպես նաև միջուկային զենք։ Ամերիկյան զինուժն իր տրամադրության տակ ունի 21 միավոր B-2 Spirit։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *