Ադրբեջանի պետական Կասպյան շոգենավային գործակալությանը պատկանող «Նավերի վերանորոգում և նավաշինություն» արտադրական ընկերության նավաշինարաններում մեկում փետրվարի 7-ին հրդեհ է արձանագրվել։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են հրշեջների 9 բրիգադ։
Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։ Այրվել է մեկ նավ, հրշեջներին հաջողվել է մարել կրակը և թույլ չտալ, որ այն տարածվի կից նավերի վրա ևս։
Զոհեր և տուժածներ ճկան, փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։