Բաքվի նավաշինարանում նավ է այրվել

Ադրբեջանի պետական Կասպյան շոգենավային գործակալությանը պատկանող «Նավերի վերանորոգում և նավաշինություն» արտադրական ընկերության նավաշինարաններում մեկում փետրվարի 7-ին հրդեհ է արձանագրվել։

Բաքվում այրվող նավի լուսանկարը դեպքի վայրից

Բաքվում այրվող նավի լուսանկարը դեպքի վայրից

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են հրշեջների 9 բրիգադ։

Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։ Այրվել է մեկ նավ, հրշեջներին հաջողվել է մարել կրակը և թույլ չտալ, որ այն տարածվի կից նավերի վրա ևս։

Զոհեր և տուժածներ ճկան, փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *