Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի թիվը կրճատվել է։ Թուրք-հունական «օդային պատերազմը» շարունակվում է։ Թուրքական ռազմանավը խանգարում է Կիպրոսի ափերի մոտ ուսումնասիրություն անող նավերին։ Դանիացիներ՝ թուրք-սիրիական սահմանին։ Եվ այլ նորություններ՝ արևմտյան հարևանի ռազմական ճամբարից՝
” Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը 2014-ի փետրվարի 1-ի տվյալներով հունվարի համեմատ նվազել է շուրջ 70 հազար հոգով՝ կազմելով մոտ 590 հազար մարդ, ինչը Թուրքիայում պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը 15 ամսից 12 ամիս դարձնելու հետևանք է։
” Թուրքական ռազմանավերը կրկին լարվածություն են ստեղծում Կիպրոսի ափերի մոտ։ Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG GİRESUN (F-491) ֆրեգատը փետրվարի 1-ին խանգարել է նորվեգական «Պրինցես» հետազոտական նավի աշխատանքներին։ Թուրքական ռազմանավը նորվեգական նավից պահանջել է լքել «թուրքական ջրային տարածքը», ինչից հետո նորվեգացիները ստիպված են եղել հեռանալ այդ հատվածից։
” Թուրքիայի և Հունաստանի միջև օդային տարածքում հերթական լարվածությունն է առաջացել, երբ թուրքական մարտական ինքնաթիռի թռիչքի ժամանակ հունական օդուժը կործանիչներ է օդ բարձրացրել։ Ըստ թուրքական պաշտոնական հայտարարության՝ Թուրքիայի զինված ուժերի պարեկային ինքնաթիռը դիտարկում է անցկացրել Էգեյան ծովի միջազգային ջրերում, երբ օդ են բարձրացել Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները։
” Թուրքիայի կառավարությունն աճուրդի է հանելու զրահատեխնիկա արտադրող BMC ընկերությանը, որը 2013-ին սնանկ էր ճանաչվել։ Թուրքիայի զինված ուժերի համար Kirpi (Քիրփի) զրահամեքենաներ արտադրող ընկերության պարտքը կազմում է շուրջ 455 մլն ամերիկյան դոլար:
” Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են 5 սահմանախախտի, որից երեքը Դանիայի, իսկ երկուսը Սիրիայի քաղաքացիներ են։ Փետրվարի 1-ին վերոնշյալ անձինք փորձել են Սիրիայից անցնել Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգ, սակայն սահմանապահները նկատել են նրանց։ Սահմանախախտները, ովքեր, ըստ ամենայնի, մաքսանենգությամբ էին զբաղվում, զինված չեն եղել։ Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է էլեկտրական սարքավորումներով լի պայուսակներ։
” Եվ վերջում, Վրաստան և թուրքական զինվորական պատվիրակություններ են այցելել Ադրբեջան։
Ռազմաշաբաթը նաև