Թուրքիայում է ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը

Հունվարի 7-ին Թուրքիա է ժամանել ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռեյմոնդ Օդիերնոն, որը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջեդ Օզելի, ինչպես նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Աքարի հետ:

ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռեյմոնդ Օդիերնո

ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռեյմոնդ Օդիերնո

Բացի այդ, Օդիերնոն այցելել է Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարական շտաբ:

Նկատենք, որ հունվարի վերջին ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելն առանց որևէ բացատրության հետաձգել էր Թուրքիա կայանալիք ու արդեն ծրագրած այցը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենա այնուհանդերձ այցելել: Պենտագոնի ղեկավարի այցը ծրագրած էր հունվարի 27-ին և պետք է որ իրականացվեր եվրոպական երկրներ կատարվող այցերի շարքի շրջանակներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *