Ուզբեկստանի ռազմական բուհերում բացվելու են հակաահաբեկչական դասընթացներ

Ուզբեկստանի ռազմական բուհերում 2013-14 ուսումնական տարվանից կսկսեն անցկացվել հակաահաբեկչության դասընթացներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուզբեկստանի պաշտպանության նախարար Ռուստամ Կոսիմովը։

Տաշքենդի ռազմական ուսումնարանը

Տաշքենդի ռազմական ուսումնարանը

Ըստ նախարարի՝ այս դասընթացներն իրագործվելու են ամենատարբեր մասնագիտությունների համար, ինչպես օրինակ՝ հակաահաբեկչական գործողության պատրաստում, պատանդների ազատագրում, ահաբեկիչների հետ բանակցությունների վարել և այլն։

Ուզբեկստանի փորձագետների ենթադրություններով՝ այդ երկիրը կարող է ահաբեկչությունների վտանգի առաջ կանգնել, երբ ՆԱՏՕ-ն հարևան Աֆղանստանից հանի իր ուժերը։

Աֆղանստանում հիմնավորվել է դեռևս 1990-ականներին իսլամիստների կողմից ստեղծված «Ուզբեկստանի իսլամական շարժում» ահաբեկչական խմբավորումը, որն էլ վտանգ է ներկայացնում Ուզբեկստանի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *