Ուզբեկստանի ռազմական բուհերում 2013-14 ուսումնական տարվանից կսկսեն անցկացվել հակաահաբեկչության դասընթացներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուզբեկստանի պաշտպանության նախարար Ռուստամ Կոսիմովը։
Ըստ նախարարի՝ այս դասընթացներն իրագործվելու են ամենատարբեր մասնագիտությունների համար, ինչպես օրինակ՝ հակաահաբեկչական գործողության պատրաստում, պատանդների ազատագրում, ահաբեկիչների հետ բանակցությունների վարել և այլն։
Ուզբեկստանի փորձագետների ենթադրություններով՝ այդ երկիրը կարող է ահաբեկչությունների վտանգի առաջ կանգնել, երբ ՆԱՏՕ-ն հարևան Աֆղանստանից հանի իր ուժերը։
Աֆղանստանում հիմնավորվել է դեռևս 1990-ականներին իսլամիստների կողմից ստեղծված «Ուզբեկստանի իսլամական շարժում» ահաբեկչական խմբավորումը, որն էլ վտանգ է ներկայացնում Ուզբեկստանի համար։