Նախարարն ընդունել է Ռումինիայի դեսպանին

Հուլիսի 31-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուին` վերջինիս Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

9JJ8cMOezHs2QydaRMQj9wIpke (1)

Օհանյանը բարձր է գնահատել ռումինական կողմի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը:

Ռումինիայի դեսպանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *