ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶՈւ տեխնոլոգիական վաշտը համալրելու նպատակով հայտարարում է մրցույթ 2019 թվականի ամառային զորակոչին ենթական խորը մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցողների համար։
Մրցույթը հայտարարվում է այս մասնագիտություններով.
- ֆիզիկա,
- ռադիոֆիզիկա,
- ռադիոտեխնիկա,
- քիմիա,
- թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),
- ռոբոտատեխնիկա,
- ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),
- մեքենաշինություն,
- սարքաշինություն,
- օպտոէլեկտրոնիկա:
Ցանկացողն երը մինչև հունիսի 30-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով: Հաստիքների քանակը 18 է:
Մրցույթը անցկացվելու է 3 փուլով.
1-ին փուլ՝ տրամաբանական թեստ, 02.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի հունիսի 17-ից նույն կայքում։ Թեստավորման փուլի քննության ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:1-ին փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:
2-րդ փուլ՝ մասնագիտական քննություն, 08.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի հունիսի 17-ից նույն կայքում։ 2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:
3-րդ փուլ՝ հարցազրուց, 12.07.2019թ., անցկացման ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի հունիսի 17-ից նույն կայքում։
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 66 81 66:
Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենը կամ, եթե առկա չէ ավարտական վկայականը՝ բուհից տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:
Մրցույթի անցկացման կարգին կարող եք մանրամասն ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N8-Ն հրամանի (փոփոխություններ՝28.12.18 N 17-Ն) 7-րդ հավելվածում:
Բացի այս վաշտը, գործում է ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության արդի տեխնոլոգիաների խումբը: Այստեղ կարող են ծառայել զորակոչի ենթական այն քաղաքացիները, որոնք մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ունեն համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: