Հոկտեմբերի 18-ին պաշտոնապես Վրաստանի ծովափնյա պահակախմբի շարքերն են համալրել Միացյալ Նահանգներից փոխանցված Island տիպի պարեկանավերը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Միացյալ Նահանգները իր հաշվին պատրաստել է նաև նավերի անձնակազմին։ Վրաստանի ծովափնյա պահակախումբը ներքին գործերի նախարարության ղեկավարության տակ է։
1991 թվականի արտադրության WPB 1340 Jefferson Island-ը WPB 1345 Staten Island-ը 2016-ին դուրս էին բերվել ԱՄՆ ծովափնյա պահակախմբի կազմից և հանձնվել Վրաստանին։
Նավերը Վրաստանին են փոխանցվել 2016-ի հուլիսին ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության հուշագրով:
Նավերի ջրածավալը 168 տոննա է, զարգացնում են մինչև 29,5 հանգույց առավելագույն արագություն: Սպառազինված են М242 Bushmaster 25 մմ տրամաչափի ավտոմատ թնդանոթով և 2 միավոր М2 Browning խոշոր տրամաչափի գնդացիրով: