Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Հոկտեմբերի 20-ին հայտնի է դարձել, որ Թարթառի զորամասերից մեկում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան լրատվակայքը։

Զինծառայողը եղել է Բաքվի բնակիչ։ Հարազատները արդեն թաղել են նրան։ Մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չի, թեև մտերիմները հայտարարել են, որ նրան սպանել է դասակի հրամանատարը։

Թարթառի զորամասերից մեկում մահացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı)

Թարթառի զորամասերից մեկում մահացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı)

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ հայտարարություն չի արել այս մասին։ Նախարարությունից չեն պատասխանել նաև Մեյդանի հարցումներին։

Նշենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 30 զինծառայողի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *