Ս–400–ների հեռահար հրթիռը արդեն Ռուսաստանի բանակում է․ «ՏԱՍՍ»

Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ–ների նոր 40Н6Е հեռահար հրթիռի արտանման համար նախատեսված հրթիռը արդեն համալրել է ռուսական զինված ուժերը։Մինչև 2027–ը նախատեսվում է գնել 1000–ից ավելի հրթիռ։Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ռազմարդյունաբերական համալիրում իր աղբյուրին։

Բաց աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանը ունի Ս-400-ների 17 գնդային լրակազմ՝ յուրաքանչյուրում 3 դիվիզիոն։

Հուլիսին նույն «ՏԱՍՍ»–ը տեղեկացրել էր, որ հրթիռը հաջողությամբ անցել է պետական փորձարկումը ու հնարավոր է՝ մինչև ամառվա վերջ համալրի սպառազինությունը։

Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է օդային բոլոր տեսակի թիրախների ոչնչացման համար, այդ թվում՝ աերոդինամիկ և բալիստիկ (ինքնաթիռներ, բալիստիկ և թևավոր հրթիռներ)։

Նշենք, որ Թուրքիան Ս-400–ների ձեռքբերման պայմանագիր կնքել  է 2017թ․ դեկտեմբերին, տեղեկություններ կան, որ ավելի ուշ նախատեսում է գնել նաև երկրորդ գնդային լրակազմը։

Լուսանկարները՝ BMPD բլոգից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *