Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը մեկնել է Իսրայել

Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ–գնդապետ Նեջմեդդին Սադիկովը Իսրայելի ԶՈւ ԳՇ պետի հրավերով մեկնել է Իսրայել։ Այս մասին հայտնում է Ադբեջանի ՊՆ կայքը։

Նշվում է, որ այցի ընթացքում Սադիկովը հանդիպելու է Իսրայելի պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ, ինչպես նաև այցելելու է պաշտպանության ոլորտի մի քանի ընկերություններ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին էլ Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային զորքերի վարչության պետի ուղղեկցությամբ Սադիկովը մեկնել էր Բելառուս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *