Փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձահատկությունները, Արցախի հիմնախնդրի շուրջ զարգացումները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Դեսպան Մորենոն խոստացել է ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման համար: Դեսպանի նստավայրը Մոսկվայում է: