ՌԴ ԶՈւ մեխանիկ-վարորդները Հայաստանում սովորում են վարել «էքստրեմալ» պայմաններում

Հայատանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մեխանիկ վարորդները և վարորդները «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում  ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի վարման պատրաստության մեկամսյա կուրս են սկսել: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի վարժանքներն Հայաստանում

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի վարժանքներն Հայաստանում

Մեկամսյա վարժանքների ընթացքում զինծառայողները բարձրլեռնային և դժվարանցանելի տեղանքում յուրացնելու են տեխնիկան վարելու հմտություններ  էքստրեմալ պայմաններում, գիշերային և ցերեկային ժամերին։

Վարժանքների ընթացքում զինծառայողները նաև մշակելու են արհեստական և բնական խոչընդոտների հաղթահարման նորմատիվներ։ Պարապմունքներին մասնակցում է 300 զինծառայող և ավելի քան 100 միավոր զինտեխնիկա։

Ավարտին տեխնիկայով իրականացնելու են ավելի քան 5 կմ երթ, որի արդյունքներով յուրաքանչյուր զինծառայող ստանալու է անհատական գնահատական և Հայաստանում անձնակազմ տեղափոխելու թույլտվություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *