Թուրքիայի զինուժը հաուբիցներ է ուղարկել Սիրիայի սահման

Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի հետ սահմանային հատվածներ է փոխադրել 5 միավոր «Ֆըրթընա» (fırtına) ինքնագնաց հրետանային համակարգ:  Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հաուբիցները Սիրիայի սահման են տեղափոխվել Մալաթիա նահանգում տեղակայված Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի «Չաքմաք» զորանոցից:

Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին գրեթե ամբողջ թուրք-սիրիական սահմանը համալրվել է զինտեխնիկայի նոր խմբաքանակով: Մեծ քանակով զինտեխնիկա հատկապես կուտակվել է Սիրիայի Աֆրին շրջանին անմիջապես հարակից Հաթայ և Քիլիս նահանգներում:

Աֆրինը հիմնականում վերահսկում են Սիրիայի քրդական զինված ուժերը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG):

Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական ուժերում համարում են «ահաբեկչական կառույցներ և սպառնալիք» Թուրքիայի համար և մշտապես հայտարարում են, որ պատրաստ են նոր գործողություններ իրականացնել Սիրիայի քրդերի դեմ:

Սիրիայի քրդական ուժերին աջակցում է ԱՄՆ-ն: Սա բացասաբար է դիտարկվում Թուրքիայի իշխանությունների կողմից, որոնք մշտապես մեղադրում են Նահագներին «ահաբեկիչների հետ համագործակցելու» համար:

Նշենք, որ օրեր առաջ թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Սիրիայում քրդերի հիմնական բազաների և սպառազինության մասին տեղեկություներ: Այս մասին առավել մանրամասն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *