Դեկտեմբերի 4-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները ռմբակոծել են Իրաքի հյուսիսային Ասոս լեռների շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ ռմբակոծվել է 36 առանձին թիրախ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ սովորաբար Թուրքիան հարվածում էր իր սահմանին ավելի մոտ տեղակայված քրդական դիրքերին: Ասոսը Թուրքիայի սահմանից շուրջ 180 կմ հարավ է:
Առաջին անգամ այդ շրջանում PKK-ին թուրքական օդուժը հարվածել էր նոյեմբերի 28-ի լույս գիշերը: Ըստ որում, համաձայն թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» պարբերականի՝ Թուրքիան առաջին անգամ գործել է Իրաքից և Իրանից ստացած հետախուզական տվյալներով:
Այս մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Razm.info-ի և Հանրային Ռադիոյի համատեղ հաղորդման հերթական եթերում. Զրուցել ենք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: