Սիրիայում ռուսաստանյան զինուժի քանակը զգալիորեն կրճատվելու է. ՌԴ ԶՈւ ԳՇ պետ

Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսաստանյան զինուժի քանակը զգալիորեն կրճատվելու է: Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Կարծես թե, շատ քիչ է մնացել ռազմական առաջադրանքները ավարտմանը, իհարկե գլխավոր հրամանատարի կողմից որոշում կընդունվի և զորախումբը կկրճատվի», – հայտարարել է Գերասիմովը:

ՌԴ ԶՈւ ԳՇ պետը միաժամանակ հրաժարվել է կոնկրետ տեղեկություններ հայտնել կրճատման մասին և նշել է, որ դա կորոշվի «ըստ իրավիճակի»:

ՌԴ ԶՈւ զինծառայողը Սիրիայում

ՌԴ ԶՈւ զինծառայողը Սիրիայում

Ըստ «ՌԻԱ Նովոտսի» գործակալության՝ Գերասիմովը հայտարարել է, որ կրճատման գործընթացը հնարավոր է սկսվի այս տարվա վերջ: Նա նաև նշել է, որ ռուսական զորքերը կշարունակեն գործել Հմեյմիմ և Տարտուս ռազմաբազաներում, շարունակելու է գործել նաև Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները մոտենում են ավարտին:

Ռուսաստանն իր ավիախումբը տեղակայել է Սիրիայում դեռևս 2015-ի սեպտեմբերից: ՌԴ ավիացիան մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով՝ Սիրիայի բանակին: Այս ընթացքում ՌԴ զինուժի կորուստները Սիրիայում կազմել է 37 մարդ՝ ըստ ՌԴ պաշտոնական տվյալների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *