«Պաշտպանության մասին» առաջարկվող օրենքով նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, ինչպես նաև նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին։
Այս մասին ՀՀ ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. փոխանցում է Aysor.am լրատվակայքը:
«Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում:», ” հայտնել է Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն ծավալել։