Օգոստոսի 28-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագահի հետ քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ և նախագահի կայքերը:
Յուրի Խաչատուրովը Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդենրի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով:
Նախագահ Սարգսյանը կարևորել է անցած տարի Երևանում ընդունված՝ մինչև 2025 թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը կողմերն անդրադրձել են հոկտեմբերին ՀՀ տարածքում անցկացվելիք «Որոնում» մարտավարական և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունների նախապատրաստման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: