Օգոստոսի 28-ին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված ավիացիայի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում տագնապով հանկարծակի ստուգումներ են սկսել: Այս մասին հայտնել է ՀՌՇ մամուլի քարտուղար Վադիմ Աստաֆևը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Համաձայն Աստաֆևի հայտնած տեղեկության՝ օգոստոսի 28-ին տագնապով հանվել են ՌԴ Ռոստոսի և Վոլգոգրադի շրջաններում, Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերում, Հյուսիսային Օսիայում և Ղրիմում տեղակայված ստորաբաժանումների անձնակազմերը:
Ստուգումն անցկացվում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հրամանով: Ստուգումների ընթացքում պետք է գնահատվեն օդաչուների, մնացած անձնակազմի, ավիացիայի և ՀՕՊ տեխնիկաների մարտունակությունը:
Հավելենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի կազմում են նաև Հայաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազաները: