Թուրքական «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռը սպառազինվել է տեղական հրթիռով

Թուրքիայի զինված ուժերի համար նախագծված «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռից ապրիլի 8-ին փորձնական կրակել են «Ռոքեթսան» ընկերության արտադրության «Մըզրաք-Ու» հակատանկային, լազերային ուղղորդմամբ հրթիռներով:

«Մըզրաք-Ու» կամ UMTAS հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով, տեղադրվել է նաև թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ների վրա:

  • Խոցման առավելագույն հեռահարությունը՝ 8000 մետր է,
  • Նվազագույնը՝ 500,
  • Տրամաչափը՝ 160 մմ,
  • Երկարությունը՝ 1800 մմ,
  • Զանգվածը՝ 37,5 կգ է։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԹԱԻ-ն մեկնարկել էր «Հյուրքուշ» ինքնաթիռի մեկնարկել էր միջազգային թեստավորման փուլը՝ արտասահմանում վաճառքի թույլտվություն ստանալու համար: Մասնավորապես խոսքը «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) ինքնաթիռների CS-23 քաղաքացիական արտոնագրման փուլի մասին էր:

Սակայն մինչ օրս Թուրքիայի զինուժը դեռևս նման ինքնաթիռներ չի ստացել: Եթե նախկինում նախատեսվում էր ստանալ 2018 թ., ապա ներկայում այդ ժամկետը հետաձգվել է առնվազն մինչև 2020 թ.:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *