Հայաստանում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ խումբը

Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետևակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի ՊՆ համատեղ փորձագիտական խումբը:

Այցի ընթացքում անց են կացվել «Հիմնական զինվորական փոխհատուցումների համակարգը ԱՄՆ-ում, բյուջետային նկատառումներ, պաշտպանական պլանավորման ուղեցույց» և «ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ԶՈւ սերժանտական կազմի ընտրությունը, վերապատրաստումը, առաջխաղացումը և կրթությունը կոչումների տարբեր մակարդակներում» խորագրերով, ինչպես նաև սերժանտական կազմի դերի և պարտականությունների, ու ԱՄՆ-ի ծովային հետևակի սերժանտական կազմի կազմակերպման, գնահատման և կառավարման համակարգի վերաբերյալ բրիֆինգներ:

Այցի արդյունքների ամփոփման նպատակով նախատեսված է փորձագիտական խմբի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Փորձագիտական խմբի կայցը կավարտվի դեկտեմբերի 1-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *