Վրաստանի 2013թ. պաշտպանության բյուջեն կազմելու է 418 միլիոն դոլար

Այսօր Վրաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի 2013թ. ռազմական պաշտպանության բյուջեն կազմելու է 690 միլիոն լարի (418 միլիոն դոլար), հաղորդում է «Վզգլյադ» լրատվական գործակալությունը: 2013թ. բյուջեն 9 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ տարվա բյուջեին:

Սա լինելու «Վրացական երազ» կուսակցության կողմից ձևավորված առաջին բյուջեն, որը նախատեսվում է հաստատել դեկտեմբերին: Սեսիաշվիլին հայտարարել է, որ իրենց գլխավոր նպատակը ճիշտ պլանավորումն ու ռազմական բարեփոխումների իրականացումն է: «Հնարավոր է, որ նախատեսված գումարը անբավարար լինի, բայց սկզբնական փուլում դա կօգնի խնդրի լուծմանը»,- հայտնել է Սեսիաշվիլին:

Նա ափսոսանք է հայտնել, որ վերջին տարիներին «ոչ մասնագետները ոչնչացրել են պաշտպանության համակարգը»: Նա ավելացրել է, որ «աշխատանքային խմբերը հիմա ծանոթանում են ռազմական խնդիրներին, որոնք ավելի վատ վիճակում են, քան ակնկալվում էր: Ամենալավ վիճակում են նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների գրասենյակները, ինչը չի կարելի ասել զինվորական ստորաբաժանումների մասին»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *