Հյուսիսային Կովկասի իրադարձությունները

15:17 Նոյեմբերի 27-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում մի խումբ զինված անձինք թափանցել են Դաղստանի Կիզիլյուրտի շրջանի Չոնտաուլ գյուղի N-34 տան բակը, որտեղ ապրում է շրջանի ոստիկանության կինոլոգը և անկանոն կրակոցներ արձակել տան ուղղությամբ: Ոստիկանը պատասխան կրակ է արձակել, ինչի արդյունքում հարձակվողները դիմել են փախուստի:

Փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածք է ստացել կինոլոգի 28-ամյա եղբայրը:
Դեպքի վայրում մեծ քանակությամբ պարկուճներ և փամփուշտներ են հայտնաբերվել:

Աղբյուր՝ http://ria.ru/crime/20121128/912531439.html

***

15:10 Չեչնիայում փնտրում են հանրապետության Ուրուս-Մարտակովի շրջանում զինծառայողների վրա հարձակված զինյալներին:

Այդ մասին հայտնել են Չեչնիայի ՆԳՆ մամլո ծառայությունից և հավելել, որ զինվորականների և զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով մեկ ուժային է վիրավորվել:

Աղբյուր՝ http://www.mk.ru/politics/news/2012/11/27/779875-v-chechne-vedetsya-poisk-boevikov-napavshih-na-voennosluzhaschih.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *