Հայաստան կժամանի «Ռոսգրանիցայի» ղեկավար Դմիտրի Բեզդելովը

ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով նոյեմբերի 27-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի ՌԴ Պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովը:

Այցի ընթացքում նախատեսված են Բեզդելովի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:

Դաշնային գործակալության ղեկավարը կայցելի նաև Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչություն, ինչպես նաև Հայաստանի պետական սահմանի հատվածներից մեկը:

Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը համապատասխան արձանագրություն կստորագրեն:
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԱԽ քարտուղարը լրագրողներին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Հայաստանում «Ռոսգրանիցայի» ներկայացուցչության ստեղծման մասին, ինչը, ըստ Արթուր Բաղդասարյանի, կնպաստի ՀՀ սահմանների արդիականացմանը:

ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրը, որը Հայաստանում ռուս սահմանապահներ ստորաբաժանումների իրավական հիմքն է, կնքվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին: Հայաստանում ՌԴ Անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը ներառում է Գյումրիի, Արմավիրի, Արտաշատի և Մեղրիի ջոկատները, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առանձին անցակետը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում է գտնվում 4,5 հազար ռուս սահմանապահ:

Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121127/912348375.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *