Ադրբեջանցի ևս մեկ զինծառայող է մահացել հիվանդությունից

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, այսօր Բաքվի զինվորական հոսպիտալում «սրտանոթային և շնչառական անբավարարությունից» մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող՝ 18-ամյա Իլհամ Էլմադինօղլու Նագիզադեն, ով ընդամենը մեկ ամիս առաջ՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին էր զորակոչվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ևս մեկ նմանատիպ դեպք գրանցվել է երեկ. Ադրբեջանի հոսպիտալներից մեկում «սրտանոթային և շնչառական անբավարարությունից» մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող՝ 19-ամյա Ֆահմին Ջեյհունօղլու Իսքենդերովը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *