Ներկայացվել է Հս. Կովկասում ահաբեկչության դեմ պայքարի վիճակագրությունը

2012 թվականին ՌԴ իրավապահները Հյուսիսային Կովկասում ձեռնարկված 2,1 հազար օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 345 զինյալ են վնասազերծել, այդ թվում՝ զինված խմբավորումների 46 անդամներ: Ձերբակալվել է 370 զինյալ և նրանց հանցակիցները, ինքնախոստովանական ցուցմունք է տվել 32 զինյալ:

Այդ մասին հայտնվում է ՌԴ ՆԳՆ՝ Հյուսիսային Կովկասի գծով գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

ՆԳՆ տվյալներով՝ ուժայիններն այդ ընթացքում հայտնաբերել և ոչնչացրել են զինյալների 98 բազա և 323 թաքստոց:
Նույն ժամանակահատվածում Հյուսիսային Կովկասում գրանցվել է ահաբեկչական բնույթի 317 հանցագործություն, որոնց շարքում՝ 197 գնդակոծություն, 107 պայթյուն:

Նշվում է, որ առայժմ մեծ են կոռուպցիոն ռիսկերը, որոնք նպաստում են կազմակերպված հանցավորության, ծայրահեղականության և ահաբեկչության տարածմանը, ինչպես նաև խոչընդոտում տարածաշրջանում տնտեսական զարգացմանը:

Աղբյուր՝ http://ria.ru/defense_safety/20121126/912258034.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *