Թուրքիայում մոբիլիզացիոն զորավարժություն է անցկացվում

Ապրիլի 3-ին Թուրքիայում մեկնարկել է պահեստազորի «Կայծակ-2017» (Yıldırım-2017) զորքերի, նախարարություների և հասարակական կառույցների համագործակցության մշակման զորավարժության հերթական փուլը: Վարժանքները շարունակվելու են մինչև մայիսի 5-ը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Թուրքիայում անցկացվող պահեստազորի «Կայծակ-2016» զորավարժություն

Թուրքիայում անցկացվող պահեստազորի «Կայծակ-2016» զորավարժություն

«Կայծակ-2017» զորավարժությունը անցկացվելու է Թուրքիայի Էսքիշեհիր, Իզմիր, Քոնյա, Մալաթիա, Դիարբեքիր, Ադանա, Անկարա, Կայսերի, Բաթման, Բալըքէսիր, Դենիզլի, Մանիսա, Թեքիրդաղ, Մուղլա, Էրզրում, Անթալյա, Բուրսա, Մուշ նահանգներում և քաղաքներում տեղակայված ռազմաօդային ուժերի ռազմաբազաներում և կենտրոնական հրամանատարություններում:

Զորավարժության հայտարարված նպատակներից է պատերազմական իրավիճակներում զինված ուժերի և նախարարությունների, հասարակական կազմակերպությունների համատեղ գործողություններ իրականացնելու կարողությունների փորձարկումը։

Զորավարժությանը մասնակցող զինծառայողների, զինտեխնիկայի մասին կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում:

Նշենք, որ «Կայծակ» պահեստազորի զորավարժությունը պլանային բնույթ է կրում և անցկացվում է ամեն տարի երկու անգամ՝ աշնանային և գարնանային փուլերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *