ՊԲ-ում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցկացվել են հերթական հրամանատարական հավաքները, որոնց ընդգրված էին հրաձգային, մոտոհրաձգային և տանկային վաշտերի հրամանատարները և գումարտակների հրամանատարների հրետանու գծով օգնականները: Այս մասին հայտնի է դարձել «Գոյամարտ» հեռուստածրագրի՝ ապրիլի 1-ի թողարկումից:

Հավաքի ընթացքում մասնակից սպաները հանձնել են ստուգարքներ մարտավարական, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից: Անցկացվել են նաև խմբային վարժանքներ:

ՊԲ հրամանատարական հավաքներ

ՊԲ հրամանատարական հավաքներ

Հրաձգարանում զորամասի հրամանատարը հետևել է մարտական հրաձգության պարապմունքների ընթացքին, այնուհետև վաշտի հրամանատարների հետ անցկացվել է պաշտպանության հիմունքները թեմայով մարտավարական պատրաստությոն պարապմունք:

Ավելի վաղ անցկացվել էին հակաօդային պաշտպանության մարտկոցների, հանգույցների, վաշտերի հրամանատարների և տեղակալների հավաքներ:

Նույն թողարկումից պարզ է դառնում նաև, որ մարտի 27-ին ՊԲ հրամանատար գեներալ-լեյտանանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ շտաբային մարզումներ են իրականացվել, որոնց ներգրավվել են բանակի վարչությունները, համապատասխան բաժինները, ծառայությունները և ղեկավարման մարմինները:

Կատարվել են տարբեր գործողություններ, որոնցում արտացոլվել են առկա և հավանական իրավիճակային զարգացումները, վերադաս հրամանատարությունը ստուգել է ներգրավված սպայական ունակությունները և տվել անհրաժեշտ ցուցումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *