Թուրքիայի օդուժը շարունակում է Իրաքի հյուսիսում հարվածել է PKK դիրքերին

Ապրիլի 2-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Իրաքի հյուսիսային Բասյան, Ավաշին շրջաններում և Թուրքիայի հարավարևելյան՝ Իրաքին սահմանակից, Հաքքարի նահանգում հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Հարվածների արդյունքում ոչնչացվել է քրդական կառույցի 4 թիրախ: Միևնույն ժամանակ Թուրքիայի ուժային կառույցները շարունակում են PKK-ի դեմ ռազմական գործողությունները երկրի արևելյան և հարավարևելյան մի քանի նահանգներում:

Նշենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի զինուժը հաճախ է հարվածում Իրաքում քրդական կառույցի դիրքերին: Վերջին անգամ օդուժը հարվածել է Իրաքի Ավաշին, Բասյան և Հաքուրք շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» դիրքերին մարտի 30-ին:

Միևնույն ժամանակ, մարտի 29-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայի հարավարևելյան մի շարք նահանգներում PKK-ի դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին:

Որպես գործողության հիմնական նպատակն է հայտարվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին և դրա ընթացքում «ահաբեկչական խմբավորումները» Թուրքիայի տարածք ներթափանցման կանխումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *