Ընթացիկ տարում Ադրբեջանում ականի պայթելու հետևանքով 15 մարդ է տուժել

Ադրբեջանական APA գործակալության տվյալներով՝ ընթացիկ տարում հայ-ադրբեջանական շփման գծի ադրբեջանական հատվածում ականի պայթելու 15 դեպք է գրանցվել, որոնցից 11-ի դեպքում տուժել են զինծառայողներ, 4-ի՝ խաղաղ բնակիչներ:

Նշված 11 զինծառայողներից 3-ը մահացել է: Վիրավորների թվում են 1 ենթասպա, 3 սպա և 7 զինվոր, մահացածների շարքում՝ 1 սպա և 2 զինվոր: Նրանցից 8-ի տարիքը 18-21 է:

АPA-ի կատարած ուսումնասիրության համաձայն՝ նախորդ տարիների հետ համեմատած՝ 2012-ին աճել է ականների հետ կապված ողբերգական դեպքերի թիվը. մասնավորապես՝ նախորդ տարի նմանատիպ 4 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով 3 զինծառայող է տուժել:

Խաղաղ բնակչության շարքերում ականի պայթելու հետևանով 1 մարդ է զոհվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *