Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 24-ին Պն վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը վկայականներ է հանձնել Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի կողմից կազմակերպված «Ոչ տեխնիկական հետազոտություն» ուսումնական ծրագրի մասնակիցներին:
Ուսուցման ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 17-ը: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կատարելագործել են իրենց տեսական գիտելիքները, իսկ երկրորդ` գործնականում մասում հմտացել են Սյունիքի մարզում:
Արարողությանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Յոհաննես Օդենդալը: Նա տեղեկացրել է, որ նախատեսված է մինչև 2013 թվականի ապրիլ ոչ տեխնիկական հետազոտություն իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում: