Հերթական ահաբեկչությունը Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ

Ուրբաթ առավոտյան Աֆղանստանի Վարդակ նահանգի Մայդան-Շահր քաղաքում ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալների իրականացրած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի: Ահաբեկչության հետևանքով 94 մարդ է վիրավորվել:

Այդ մասին հայտնել է նահանգապետի մամուլի քարտուղար Շահիդուլա Շահեդը և հավելել, որ քաղաքի կենտորնում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով կենտրոնական բանտի 33 բանտարկյալ է տուժել:

Վնասվել են նահանգապետարանի, Խաղաղության բարձրագույն խորուրդի, ՆԱՏՕ-ի և աֆղանական անվտանգության ուժերի կոորդինացիոն կենտրոնի շենքերը:

Քաղաքային հիվանդանոցում վիրավորների մեծ հոսքի պատճառով նրաց մի մասն ուղարկվել է մայրաքաղաք Քաբուլ:

Թալիբների մամուլի քարտուղար Զաբիուլա Մոջահեդի խոսքով՝ ահաբեկչության պատճառը շարժման 4 անդամների մահապատիժն էր, որոնց դատարանը մեղավոր էր ճանաչել ՆԱՏՕ-ի և աֆղան զինծառայողների դեմ հարձակումների իրականացման համար:

Աղբյուր՝ http://ria.ru/world/20121123/911928401.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *