Ռուսաստանը արձագանքել է Թուրքիայի «Փեթրիոտ» համակարգեր ձեռքբերելու հայցին

Նոյեմբերի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործ նախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեվիչը անդրադարձել է «Փեթրիոտ» հրթիռային համակարգեր ձեռքբերելու ՆԱՏՕ-ին ուղղված Թուրքիայի պաշտոնական հայցին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»:

Մոսկվան Թուրքիային խորհուրդ է տվել օգնել ներսիրիական երկխոսությանը, այլ ոչ թե «մկաների ձգումով»:

Լուկաշեվիչը ասել է. «Ես դժվարանում եմ հիմա տեսականորեն մեկնաբանել, թե դրանից [Թուրքիայի հայցից] ինչ դուրս կգա, բայց մենք հետևում ենք ՆԱՏՕ-յի գործընկերների արձագանքին: Մեր խորհուրդը մեր թուրքական գործընկերներին, կայանում է նրանում, որպեսի նրանք իրենց հնարավոր ազդեցությունը օգտագործեն Սիրայի ընդիմադիրների վրա, ինչքան հնարավոր է շուտ ներսիրիական երկխոսության գործընթացը սկսելու համար: Այլ ոչ թե «մկանները ձգումով» և իրավիճակը վտանգավոր ուղղությամբ տանելով: Բնականաբար, այսպիսի քայերը լավատեսություն չեն առաջացնում, դրա փոխարեն պետք է համաձայնեցնել բոլոր ներքին մասնակիցների գործունեությունը»

Լուկաշեվիչը նաև հիշեցրել է արտգործ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը, որ «Թուրք-Սիրիական սահմանի ռազմականացումը տագնապալի ազդանշան է»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *