ՀՀ ՊՆ «ՀայՏեք» կենտրոնում անցկացվել է ՏՏ ոլորտի համաժողով

ՀՀ ՊՆ և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ ջանքերով մարտի 16-ին «ՀայՏեք» կենտրոնում տեղի է ունեցել գիտագործնական համաժողով, որի շրջանակում ռուսական Positive Technologies ընկերության մասնագետները ներկայացրել են կիբեռանվտանգության, օպերացիոն և տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության և ստանդարտների համապատասխանության ու գնահատման նոր մոտեցումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՏՏ ոլորտի համաժողով «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնում

ՏՏ ոլորտի համաժողով «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնում

Համաժողովին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրՄՄԳՀԻ) տնօրեն Արսեն Թառոյանը, ՏՏ ոլորտի մասնագետներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում ցուցադրվել են թեստավորման, համակարգային ստուգումների և համապատասխանության վերահսկման մեխանիզմները՝ տարբեր օպերացիոն համակարգերի և տեղեկատվական համակարգերի տարբեր մակարդակների համադրմամբ:

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Positive Technologies ընկերությունը տեղեկատվական խոշոր համակարգերի համալիր պաշտպանության ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից է:

Ինչ վերաբերում է «ՀայՏեք» (նշվում է նաև «Հայ տեք») կենտրոնին, ապա այն ստեղծվել է ՀՀ ՊՆ և «ԵրՄՄԳ» ՓԲԸ նախաձեռնությամբ: Կենտրոնի նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում: Այս մասին հայտնի է դարձել 2015-ի հունիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *