Թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգ է արտահանել Ադրբեջան

Թուրքական ռազմական արտադրության Harp Arge ընկերությունը հակադրոնային համակարգ (Drone Savar) է արտահանել Ադրբեջանին: Ընդ որում՝ սա այդ ընկերության  առաջին արտասահմանյան արտահանումն է եղել: Այս մասին մարտի 13-ին հայտնում է թուրքական ընկերության կայքում:

Թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգ է արտահանել Ադրբեջան

Թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգ է արտահանել Ադրբեջան

Ներկայում այդ հակադրոնային համակարգը օգտագործվում է Թուրքիայի ոստիկանության և զինված ուժերի կողմից «հակահաբեկչական պայքարի համար»:

Ըստ աղբյուրի՝ թուրքական ընկերությունը հակադրոնային համակարգը արտադրում է սեփական «հումքով»: Մինչև վաճառքը հակադրոնային համակարգը ստուգումներ է անցել Ադրբեջանում:

Արտադրող ընկերության տվյալներով՝ հակադրոնային համակարգը կտրում է կապը անօդաչու թռչող սարքի և նրա կառավարման համակարգի միջև, ինչի հետևանքով սարքն իջնում է:

Համակարգի վրա տեղադրված է նաև 22մմ Պիկատինիի ձող, որի միջոցով նրան հնարավոր է կցել նաև հեռադիտակ:

Համակարգի գովազդային հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է այն իջեցնում փոքր, քաղաքացիական նշանակության Inspire անօդաչու թռչող սարք: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը մինչ այս բազմիցս հայտարարություններ է տարածել, թե Արցախի հայկական զինուժն օգտագործում է նաև այս տիպի ԱԹՍ-ներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *