ԱՄՆ Ծովային հետևակի զինծառայողները հասել են Սիրիա

Մարտի 12-13-ին Միացյալ Նահանգների՝ Սիրիա ուղարկած հավելյալ ստորաբաժանումները հասել են այդ երկիր։ Ամերիկյան ծովային հետևակի զինծառայողները տեղակայվել են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Հասաքա նահանգի՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ծովային հետևակի զինծառայողները Սիրիա են բերվել Իրաքի քրդական ինքնավարության տարածքից, և վայրէջք են կատարել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ալ-Ղամշլի քաղաքից հարավ ընկած օդանավակայանում: Բացի Ծովային հետևակի զինծառայողներից, որոնց թիվը հասնում է մի քանի 100-ի, Իրաքից նախատեսվում է բերել նաև հրետանային մարտկոց:

Ըստ աղբյուրի՝ Սիրիայի տեղափոխվելիք ռազմական ուժերի այն հատվածը, որը դժվար կլինի ուղաթիռով բերել, կհասցվեն Սիրիա ցամաքային տարածքով:

Մարտի 12-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ զինծառայողները «զավթիչներ են»: Փոխանցում է Reuters գործակալությունը:

«Ցանկացած օտարեկրյա զինված ուժ, որ գալիս է Սիրիա, առանց Սիրիայի ղեկավարության հրավերի, զավթիչ է» ,-ասել է Բաշար ալ-Ասադը:

Նա նաև ընդգծել էր, որ նախագահ Դոնալդ Թրամբի գլխավարությամբ, ԱՄՆ իշխանությունները պետք է ավելին անեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթելու համար:

Նշենք, որ մարտի 9-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ջոն Դորիանը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ռաքքայի ազատագրմանն օժանդակելու համար Սիրիա կուղարկվեն ԱՄՆ ևս 400 զինծառայող: Ըստ ռուսաստանյան աղբյուրի՝ մինչ այս, Սիրիայում ամերիկյան զինուժի թվաքանակը կազմել է մոտ 500 մարդ:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Մարտի 8-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն Ծովային հետևակի ստորաբաժանումներից Սիրիա է ուղարկել լրացուցիչ զորքեր «Իսլամական պետությունից» Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման համար:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում նկատվել էին ամերիկյան արտադրության զրահամեքենաներ, որոնք եղել էին ԱՄՆ դրոշներով:

Հավելենք, որ  ԱՄՆ ղեկավարաթյունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, քննարկում է Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար որպես պահեստային զորք Քուվեյթում մինչև 1000 զինծառայողից բաղկացած զորախումբ տեղակայելու հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *