ՆԱՏՕ-ն քննարկելու է Թուրքիային «Փեթրիոտ» համակարգեր տրամադրելու հայցը

Ռոյթերս գործակալությունը, հղում անելով հոլանդական «ANP»-ին հայտնում է, որ Հոլանդիան և Գերմանիան հնարավոր է Թուրքիային «Փեթրիոտ» համակարգեր տրամադրեն:

Նոյեմբերի 7-ին Թուրքիան հայտարարել էր, որ «Փեթրիոտ» համակարգեր տեղադրելու վերաբերյալ բանակցում է ՆԱՏՕ-ի հետ: Թուրքերը ցանկանում են համակարգերը տեղակայել թուրք-սիրիական սահմանին, որոնք հետագայում հնարավոր է օգտագործվեն Սիրիայի հյուսիսային տարածքում «ոչ թռիչքային գոտի» ստեղծելու համար:

Հոլանդիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թուրքիան դեռ պահանջ չի ներկայացրել, բայց Եվրոպայում «Փեթրիոտ» հրթիռային համակարգեր միայն Հոլանդիան և Գերմանիան ունեն: «ANP»-ն հայտնում է, որ անցած շաբաթ Հոլանդիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները քննարկել են Թուրքիայում համակարգերի տեղակայումը:

Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կքննարկի Թուրքիայի պահանջը, որը, ըստ գերմանական Սուեդեուտչե Զեիթունգ (Sueddeutsche Zeitung) թերթի, նախատեսվում է այսօր: Խոսնակը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն, Գերմանիան և Հոլանդիան միակ երկրներն են, որոնք հասանելի «Փեթրիոտ» համակարգեր ունեն:

ՆԱՏՕ-ն նախկինում հայտարարել է, որ Թուրքիային պաշտպանելու համար կանի ամեն ինչ: Ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության, դեսպաները պետք է քննարկեն անդամ երկրների բոլոր պահանջները և սակայն երկրները կարող են նաև արտահերթ նիստ հրավիրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *