Ճապոնացու տանը գիշերելու մեղադրանքով Օկինավայում ԱՄՆ զինծառայող է ձերբակալվել

Նոյեմբերի 18-ին Ճապոնիայի ոստիկանությունը Օկինավա կղզում ձերբակալել է ԱՄՆ ծովային հետևակային զորքերի ավագ լեյտենանտ Թոմաս Չանքուեթին, ճապոնացու տուն մտնելու և այնտեղ գիշերը քնելու մեղադրանքով,- հայտնում է «Ասոշիեյթեդ Պրեսը»:

Չանքուեթին, որը ծառայում է ԱՄՆ ծովային հետևակի Ֆութենմա ռազմակայանում, մտել է մի ճապոնացու չկողպված դռնով տուն, և գիշերն այնտեղ քնել: Առավոտյան տանտերը նրան հայտնաբերել է և ոստիկանություն կանչել:

Դեպքը Օկինավայի կառավարության կողմից խիստ արձագանք է առաջացրել: Օկինավայի նահանգապետ Հիրոկազու Նակաիման լրագրողների հետ հարցազրույցում ասել է. «Ես ցնցված եմ՝ որևէ բան ասելու համար: Ես խիստ բողոքի հայց եմ ներկայացնելու Ճապոնիայի և ԱՄՆ կառավարություներին: Նրանք պետք է զգալի քայլեր ձեռնարկեն»:

Կյոդո լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեքշաբթի օրը Կամբոջիայում կայանալիք Ասիայի հարավարևելյան երկրների գագաթնաժողովի հանդիպման ընթացքում Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկոն հնարավոր է այս հարցը քննարկի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Դեպքը ինքնին նշանակալի է, քանի որ Օկինավայում էր գտնվում Ճապոնիայի կայսր Ակիհիտոն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *