Կաբարդինո Բալկարիայի Բաքսանի շրջանում նախորդ երկու օրվա ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ հինգ զինյալ է վնասազերծվել:
Այդ մասին հայտնել են ՌԴ հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:
Զինյալների և իրավապահների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել չորս իրավապահ: Շրջանի բնակչության անվտանգության ապահովման նպատակով կիրակի առավոտյան Բաքսանում հակաահաբեկչական ռեժիմ է հայտարարվել: Նույն օրը երեկոյան այն դադարեցվել է:
Աղբյուրներ՝ http://ria.ru/defense_safety/20121118/911188211.html
http://ria.ru/defense_safety/20121118/911193624.html