Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

Փետրվարի 28-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ռմբակոծել են Իրաքի Հյուսիսում՝ Քանդիլի լեռների շրջանում, «Քրդստանի աշխատավորական կուսկացության» (PKK) դիրքերը: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ գործողության արդյունքում շարքից հանվել, ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող 18 թաքստոց, պահեստարան:

Քրդական ANF News գործակալությունն իր հերթին հայտնում է, որ թուրքական օդուժը ռմբակոծել է նաև բնակավայրերը, լեռներում տեղակայված քրդական գյուղերը:

Ավելացնենք, որ փետրվարի 23-ին թուրքական կողմը կրկին հայտնել էր նույն հատվածում քրդերի թաքստոցներին, զինապահեստներին ավիահարվածներ հասցնելու մասին: Ինչպես ավելի ուշ պարզվեց, Թուրքիայի օդուժի թիրախներից մեկը սարի լանջին կախված պաստառ էր՝ PKK-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլա Օջալանի նկարով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *