Թուրքիան PKK-ի դեմ լեռնային գործողություններին ներգրավել է նաև ՌԾՈւ ստորաբաժանումները

Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության հրամանատարությունների և ամֆիբիայի ծովային հետևակի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցում են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի ԶՈւ գործողություններին: 

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների զինծառայողները:

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների զինծառայողները:

Այս մասին փետրվարի 28-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Համաձայն աղբյուրի՝ այս ստորաբաժանումները աջակցում են նաև Սիրիայում Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությանը:

Փետրվարի 27-ին Թուրքիայի ԶՈւ Հաքքարի նահանգում տեղակայված 5-րդ հատուկ նշանակության բրիգադը գործողություններ է իրականացրել (PKK) դեմ Հաքքարի նահանգի Չուքուրջա, Յուքսեքովա գավառներում և թուրք-իրաքյան սահմանին գտնվող Հիսար լեռներում: Այդ գործողություններին մասնակցել են նաև Թուրքիայի Իզմիր նահանգի Ֆոչա քաղաքում տեղակայված ռազմածովային ուժերի ամֆիբիա («երկկենցաղ») ծովային հետևակի բրիգադի զինծառայողները:

Հիշեցնենք, որ թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում սկսվել են դեռևս 2015-ի ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ:

Մինչև այժմ այդ բախումները երկուստեք կորուստներով շարունակվում են՝ պարբերաբար ինտենսիվանալով և մեղմանալով (Թուրքիայում թուրք-քրդական բախումների մասին մանրամասն՝ այստեղ):

Հիշեցնենք, որ բացի Թուրքիայի ներսում քրդերի դեմ գործողություն իրականացնելուց, Թուրքիայի զինուժը 2016-ի օգոստոսից ներխուժել է Սիրիայի տարածք և գործողություններ է իրականացնում, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, այնպես էլ Սիրիայում քրդական խմբավորումների և կառույցների դեմ:

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների զինծառայողները:

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների զինծառայողները:

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների, ծովային հետևակի զինծառայողները:

PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների, ծովային հետևակի զինծառայողները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *