Մարտի 1-ին Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները մարտական տագնապով ոտքի են հանվել և շարժվել են դեպի բարձրլեռնային «Կամխուդ», «Ալագյազ» զորավարժարաններ: Ներգրավված են բոլոր զորատեսակները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը. փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ռազմաօդային ստորաբաժանումների անվտանգությունն ապահովում են «Բուկ Մ1-2», Ս-300Վ հակաօդային պաշտպանության համակարգերը, ՄիԳ-29 կործանիչներ և Մի-8ՄՏ, Մի-24Պ ուղղաթիռներ:
Ստորաբաժանումների վարժանքների ընթացքին հետևելու համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր: Ներգրավվել են մոտոհրաձգային, կապի, տանկային, հետախուզական, հրետանային, զենիթահրթիռային ստորաբաժանումներ, մարտական ավիացիա:
Ստորաբաժանումների դաշտային ելքի ժամկետների մասին տվյալներ չեն հաղրոդվում: