Թուրքական TAI ընկերությունը և Sikorsky-ին Թուրքիայի համար ուղղաթիռներ կարտադրեն

Թուրքական ռազմարդյունաբերական TAI ընկերությունը ամերիկյան Sikorsky ուղղաթիռաշինական ընկերության հետ ստորագրել է Թուրքիայի ԶՈւ և այլ ուժային կառույցների համար 109 միավոր Տ-70 (S-70i Black Hawk) ուղղաթիռ արտադրելու շուրջ համագործակցության պայմանագիր: Այս մասին հայտնում է թուրքական ընկերության կայքը:

Ամերկյան Sikorsky ընկերության արտադրության S-70i ուղղաթիռ

Ամերկյան Sikorsky ընկերության արտադրության S-70i ուղղաթիռ

Պայմանագրով թուրքական ընկերությունը պետք է արտադրի ուղղաթիռների համար որոշակի դետալներ, համակարգեր: Համաձայնությունը 10 տարով է՝ 270 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Սակայն օպցիոնով պայմանագիրը կարող է երկարացվել մինչև 2044 թ. և կարժենա 500 մլն դոլար:

Թուրքիայի համար նշված ուղղաթիռների արտադրության մրցույթը ամերիկյան ընկերությունը շահել էր դեռևս 2014 թ.: Այդ ժամանակ նշվում էր, որ Թուրքիան ուղղաթիռների համար պետք է վճարի 3,5 մլրդ դոլար:

Սակայն, համաձայն թուրքական ընկերության ավելի վաղ տարածած հայտարարության՝ ընդհանուր առմամբ կարող է արտադրվել մինչև 600 նման ուղղաթիռ: Սարանով Թուրքիան պետք է բավարարի բազմանպատակ ուղղաթիռների պահանջարկը, այդ թվում՝ ոչ միայն ուժային կառույցների, այլև անտառային տնտեսությունների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *