Կայացել է սահմանամերձ գյուղերի քաղպաշտպանության զբաղվող հանձնաժողովի առաջին նիստը

Փետրվարի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Կայացել է սահմանամերձ գյուղերի քաղպաշտպանության զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է սահմանամերձ գյուղերի քաղպաշտպանությամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

Նիստը ղեկավարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նշենք, որ հանձնաժողովի կազմում են նաև ՀՀ  մի շարք նախարարների առաջին տեղակալները։

Նիստի ընթացքում, ըստ համապատասխան ոլորտների, սահմանամերձ համայնքներում կատարված և ընթացող ծրագրերի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի կազմում ընդգրկված Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հանձնաժողովի այլ անդամներ:

Նշենք, որ հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ։

Ավելի վաղ՝ փետրվարի 13-ին, հրապարակվել էր ՀՀ վարչապետի որոշումը, որով սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվում էր  միջգերատեսչական հանձնաժողով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *